Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Պայթյուն Ստամբուլում

Պայթյուն Ստամբուլում
04.03.2016 | 00:25

Ստամբուլի Բայրամփաշա շրջանում ոստիկանատան մոտ նռնակ նետած և հրաձգություն իրականացրած երկու կանայք սպանվել են։ TRT Haber կայքը տեղեկացրել է, որ նռնակը չի պայթել, ոստիկանությունը կրակ է բացել, և փոխհրաձգություն է սկսվել։ Դեպքի վայրից փախուստի դիմաց կանայք թաքնվել են մի շենքում։ Չնայած նրանցից մեկը վիրավոր է եղել, ոստիկանության «հանձնվելու» հրահանգին չեն արձագանքել։ Բախումը շարունակվել է։ Կանանցից մեկը դարձյալ նռնակ է նետել՝ թեթև վիրավորում հասցնելով մի ոստիկանի։ Դեպքի վայր է մեկնել հատուկ ջոկատ, որը, կոտրելով շենքի դուռը, մտել է ներս ու հասել ահաբեկիչներին։ Սկսված հրաձգության ընթացքում երկու կանայք վնասազերծվել են:

Դիտվել է՝ 1071

Մեկնաբանություններ